Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև կնքվել է հուշագիր

17.06.2024

ՀՀ Տավուշի մարզի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր։

***
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։
 
Միջոցառման ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերմանը, քաղաքային և նահանգային պաշտոնյաներ Միացյալ Նահանգներից և համայնքային ու մարզային պաշտոնյաներ Հայաստանից, որոնք քննարկեցին համայնքների, նահանգների ու մարզերի փոխգործակցության ամրապնդման լավագույն փորձն ու ընդհանուր նպատակները։ 
 
***
 
Համաժողովի ընթացքում ՀՀ Տավուշի մարզի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր։
 
  • Կողմերն իրենց իրավասության շրջանակում և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, կզարգացնեն երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
  • Տնտեսական բարգավաճումը խթանելու և հանրային ծառայությունները բարելավելու նպատակով կիրականացվեն փոխանակումներ և համագործակցություն տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և ենթակառուցվածքների կառուցման ոլորտներում:
 
Համաժողովը նպատակ ունի խթանել ու նոր թափ հաղորդել ՀՀ մարզերի, համայնքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցությանը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14