Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ընդունեց Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերի երիտասարդներին

11.06.2024

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հունիսի 11-ին ընդունեց Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերից շուրջ 34 երիտասարդների: Հանդիպումը նախաձեռնել էր «Կոթիի զարգացման թիմ» ՀԿ-ն:

Հանդիպման ընթացքում «Կոթիի զարգացման թիմ» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Անդրեասյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող  «Զարգացում հանուն դրական փոփոխության» ծրագրի մանրամասները, այնուհետև երիտասարդները ներկայացրին իրենց կողմից իրականացվելիք փոքր ծրագրերը, դրանց նպատակները։

Հայկ Ղալումյանը ողջունեց երիտասարդների ակտիվ գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրերի իրականացմանը։

Այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ «Զարգացում հանուն դրական փոփոխության» ծրագրի ակտիվ երիտասարդներն իրենց մտահոգող հարցերն ուղղեցին մարզպետին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14