Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Բորիս Եսայանի եղբայրը՝ Նվերը

11.06.2024

*** Հանուն կյանքի ***

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Բորիս Եսայանի եղբայրը՝ Նվերը:

Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի մի քանի աշխատակիցներ այցելել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Բորիս Եսայանի ընտանիքին, որտեղ լույս աշխարհ է եկել մեր հերոսի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են Նվեր: 

***

Բորիս Սուրենի Եսայանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 2019թ. ծառայության է անցել Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: 6 ամիս անց տեղափոխվել է Արցախ: Պատերազմի օրերին մարտնչել է Ջրականում, Իվանյանում: Վերջին մարտը մղել է Մարտունի 3-ում եւ զոհվել հոկտեմբերի 25-ին զինակիցների հետ միասին՝ մնալով հողաթմբի տակ:

Հետմահու պարգեւատրվել է «Մարտական Ծառայության»  մեդալով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14