Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցություն

10.06.2024

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, ինչպես նաեւ ընթացիկ շաբաթվա անելիքները։

Հայկ Ղալումյանին են ներկայացվել հեղեղումների հետևանքով առաջացած վնասների գույքագրման աշխատանքների արդյունքները։ Հստակեցվել են այդ ուղղությամբ կատարվելիք հետագա անելիքները։

Քննարկվել են նաեւ համայնքային ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր, տրվել են նոր հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14