Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ղեկավարությամբ անցկացվեց շտաբային ուսումնավարժություն

22.05.2024

  Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ղեկավարությամբ անցկացվեց շտաբային ուսումնավարժություն ,,Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի դեպքում,, թեմայով։

  Նպատակը՝ կատարելագործել ՀՀ Տավուշի մարզի ղեկավար կազմի տեսական գիտելիքները սողանքի առաջացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունելիս, ստուգել ,,Արտակարգ իրավիճակներում ՀՀ Տավուշի մարզի բնակչության պաշտպանության պլան,,-ի իրատեսությունը։

  Ուսումնավարժությանը ներգրավված էին մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմն ու աշխատակիցները, Իջևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, ՀՀ ներքին գործերի նախարարության ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը։

 ,,Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի դեպքում,, թեման ներկայացրեց ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վահան Փիրումյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14