Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ
15.05.2024
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ։ Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը 1993 թվականին սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Նպատակը հանրության ուշադրության գրավումն է ընտանիքի բազմաթիվ խնդիրների նկատմամբ:
2011 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ,,ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին,, ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,, օրենքը, որով մայիսի 15-ը հայկական տոնացույցում ամրագրվեց որպես Ընտանիքի օր:
Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է, հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը։ Ընտանիքը հայ մարդու համար սրբություն է։ Ամուր ընտանիքը պետության զարգացման, ժողովրդի բարգավաճման կարևոր գրավական է։
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Ընտանիքի օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն և ընտանեկան ջերմություն ու երջանկություն։