Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթանակի ու խաղաղության տոնը մարզկենտրոն Իջևանում
09.05.2024
Այսօր, ավանդույթի համաձայն, մայիսի 9-ի տոնական օրը Տավուշի մարզկենտրոն Իջևանում սկսվեց հարգանքի տուրքով։ Առավոտյան Հաղթանակի ու խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր երթ էր կազմակերպվել դեպի Հայրենական մեծ պատերազմում զոհված իջևանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան։
Երթը մեկնարկեց Սահմանադրության հրապարակից։ Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը` մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, աշխատանքի ու ազատամարտի վետերաններ, ուսանողներ ու դպրոցականներ, հասարակայնության ներկայացուցիչներ, ովքեր ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ գտնվող հուշաքարին:
Այնուհետև միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի նահատակված հայ քաջորդիների պայծառ հիշատակը: