Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Երկրապահի օրը

08.05.2024

  Այսօր Երկրապահի օրն է։ Մայիսի 8-ը որպես Երկրապահի օր նշելու որոշումը կայացրել է ԵԿՄ 3-րդ համագումարը` 1997 թվականի նոյեմբերին: Հետագայում, 2002 թվականին, ՀՀ ԱԺ որոշմամբ երկրապահի օրը ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում:

  Ավանդույթի համաձայն այսօր ևս մարզկենտրոն Իջևանում նշվեց Երկրապահի օրը։ Ազատամարտիկների հրապարակում հարգանքի տուրք մատուցվեց ազատամարտի զոհերի հիշատակին:

  Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, մարզպետի աշխատակազմի և Իջևանի համայնքապետարանի պատասխանատուներ, պատերազմի վետերաններ ծաղիկներ խոնարհեցին ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10