Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ
08.05.2024
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ։ Մայիսի 9-ը մեր տոնացույցի ամենասիրված տոներից է։
Փոքրիկ Հայաստանը, հայ ժողովուրդը իրենց անուրանալի ներդրումն ունեցան Մեծ հայրենականում հաղթանակի կերտման ու աշխարհում խաղաղության հաստատման գործում։ Իսկ տասնամյակներ անց մեր երկրապահ հերոսների սխրանքները դարձան հայկական կանոնավոր բանակի ստեղծման հիմքը։ Բանակ, որն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները։
Իմ խոնարհումը հաղթանակի ու անկախության մարտերում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակի առաջ։
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, խաղաղություն, առողջություն, երջանկություն ու բարեկեցություն եմ մաղթում Ձեզ ու ձեր ընտանիքներին: