Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

08.05.2024

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար:

  Ծրագիրը նախատեսված է հայերենի իմացության տարբեր մակարդակներ ունեցող մասնակիցների համար, որոնք նախօրոք կանցնեն գիտելիքի ստուգման թեստավորում։ Դասընթացի հիմնական նպատակն է նրանց գիտելիքների բարելավումը և համապատասխանեցումը դպրոցական ծրագրին։

  Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9–րդ դասարանի սովորողները․
-Հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չգիտեն հայերեն։
-Հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման։
-Արևմտահայերենով կրթություն ստացած մասնակիցներ, որոնք ունեն լեզվական ադապտացիայի խնդիր դպրոցում։

  Ուսուցումն ամբողջովին անվճար է: Դասերն անցկացվում են առկա (օֆլայն) ձևաչափով և շաբաթական երեք անգամ։

 Ծրագրին մասնակցելու համար կարող են անցնել հետևյալ հղումով https://forms.gle/crGr6hmbWTy3CS437 և լրացնել ձևաթուղթը։ Անհրաժեշտ է դիմել մինչև սույն թվականի մայիսի 15-ը ներառյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14