Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
29.04.2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը և մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին։ Քննարկվել են գյուղատնտեսությանը, քաղաքաշինությանը, սուբվենցիոն ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։
Խորհրդակցությանը անդրադարձ է եղել ընթացիկ բնույթի այլ հարցերի ևս, տրվել են նոր հանձնարարականներ։