Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին

24.04.2024

  Տավուշի մարզում այսօր՝ ապրիլի 24-ին, ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը։

 Մարզկենտրոն Իջևանում, մարզի ղեկավարության գլխավորությամբ երթ էր կազմակերպվել դեպի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

 Մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, ուժային կառույցների, պետական մարմինների, հասարակայնության ներկայացուցիչներ, զինվորականներ, ուսանողներ ու դպրոցականներ ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին 1915 թվականին նահատակված ավելի քան մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50