Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
16.04.2024
![](http://tavush.mtad.am/files/n_pics/38094_s.jpg)
Ոստիկանության հարգելի ծառայողներ ու վետերաններ, սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ։
Ոստիկանությունը մեր երկրի կարևորագույն կառույցներից մեկն է։ Ոստիկանության համակարգը անմնացորդ ծառայում է պետությանն ու ժողովրդին, հասարակության անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության գործին:
Իմ խոնարհումը ոստիկանության անմահացած ծառայողների հիշատակին։
Հարգարժան ոստիկաններ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ խաղաղություն, առողջություն ու անվտանգ ծառայություն՝ հանուն մարդու և հասարակության իրավունքների, հանուն հայոց պետականության ամրապնդման։