Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

07.04.2024

  Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ։

  Մայրությունն ինքնին իր մեջ ներառում է սեր ու գեղեցկություն, բարություն ու ներողամտություն: Հայ կինը, հայ մայրն իր տեսակով ու իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախի պահպանման ու շենացման մարմնացումն է: Անգնահատելի է նրա դերը ընտանիքի ամրության, ազգային ու ընտանեկան ավանդույթների պահպանման, երեխաների հայեցի դաստիարակության ու կրթության գործում: Հայ կինն այսօր իր հաստատուն տեղն ու դերակատարությունն ունի նաև մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում։

  Առանձնահատուկ շնորհավորանքներս ու խոնարհումս հերոսներ ծնած մեր մայրերին, ում որդիները նահատակվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։
Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման սեր և կանացի ու մայրական մեծ երջանկություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10