Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են առողջապահության ոլորտի հետ կապված հարցեր

27.03.2024

  Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարության և մարզի բուժհիմնարկների տնօրենների, դեղագետների և օպերատորների մասնակցությամբ։  

  Ելնելով բազմաթիվ հարցումներից՝ կապված էլեկտրոնային ԱՐՄԵԴ ծրագրի հետ, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված գործընթացների ժամանակ առաջացած որոշակի հարցերից, ՊՈԱԿ-ի տնօրեն Արծվիկ Բալոյանի և համապատասխան մասնագետների ու պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական գնումներով ձեռք բերված և մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի ստացման, բաշխման, պատշաճ պահպանման, ինչպես նաև ԱՐՄԵԴ ծրագրի հետ կապված խնդիրներ։

  Խորհրդակցությանը անդրադարձ է եղել նաև իմունականխարգելման, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների հավաքագրման համար դասընթացներին մասնակցության, բուժհիմնարկների պատասխանատուների՝ կարճ ժամկետում նույնականացման քարտեր ստանալու, Mulberry համակարգով աշխատելու և այլ հարցերի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10