Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ
07.03.2024

Սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Տոնը ևս մի հիանալի առիթ է՝ մեկ անգամ ևս մեծարելու ու գնահատելու կնոջը, վերարժևորելու նրա դերը կյանքի տարբեր բնագավառներում:
Անգնահատելի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության ու կրթության, ընտանիքի ամրության ու ազգապահպանության գործում: Հայ կինն այսօր իր հաստատուն տեղն ու դերակատարությունն ունի նաև մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Սիրելի կանայք, մեկ անգամ ևս շնորհավորելով Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն ու խաղաղություն, բարեկեցություն, անսահման սեր ու երջանկություն։
Թող որ սիրով ու ջերմությամբ լցված լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը: