Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվել է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը

01.03.2024

  Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը կարևորվում է հատկապես պատերազմի կամ նրա սպառնալիքի իրավիճակներում։ 

 ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գագիկ Մատինյանը ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտում ներդրած մեծ ավանդի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հետ ակտիվ համագործակցության և քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, վարժանքներ, դասախոսություններ և սեմինար պարապմունքներ՝ նպատակ ունենալով ունկնդիրներին ուսուցանել արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության «Օդային տագնապ» և «Ուշադրություն բոլորին» ազդանշանները, ծանոթացնել պաշտպանական կառույցներում գտնվելու ժամանակ և վտանգավոր տարածքներից տարհանման դեպքերում բնակչության վարվելակերպի կանոններին։

  Մասնավորապես Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի, Իջևանի թիվ 1, Դիլիջանի թիվ 1, Բերդի թիվ 3 հիմնական և Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրի դպրոցներում անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Իջևան և Դիլիջան քաղաքների ավագ դպրոցներում, Բերդ քաղաքի թիվ 1, Իջևան քաղաքի թիվ 1, Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 հիմնական և Հաղթանակ բնակավայրի միջնակարգ դպրոցում անց են կացվել դասախոսություններ՝ «Մարտի 1-ը ՔՊ համաշխարհային օր», «ՔՊ ազդանշանները», «ՔՊ պաշտպանական կառույցները», «Առաջին օգնությունը բեկորային վնասվածքի դեպքում», «Տարհանման կազմակերպումը օդային տագնապի դեպքում» թեմաներով:

 Մարզի 48 հանրակրթական դպրոցներում և 36 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուղեցույցների միջոցով իրականացվել են արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների պահպանման իրազեկման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08