Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացիական պաշտպանության օրվա կապակցությամբ
01.03.2024
Հարգելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և քաղաքացիական պաշտպանության համակարգի ու ՆԳՆ Փրկարար ծառայության բոլոր աշխատակիցներին Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ։
Ամբողջ աշխարհում մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության օր: 1994 թվականի ապրիլից Հայաստանը ևս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։
Քաղաքացիական պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է, ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մաս։ Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը կարևորվում է ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես էլ խաղաղ պայմաններում, հատկապես վթարների, տարերային ու տեխնածին աղետների հետևանքների վերացման ժամանակ։
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, առողջություն, երջանկություն և խաղաղ ու անվտանգ ծառայություն եմ մաղթում քաղպաշտպանության համակարգի բոլոր աշխատակիցներին։