Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի ներկայացուցիչներին

27.02.2024

  Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից պատվիրակված և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» ծրագրի մաս հանդիսացող, ԵՄ համաֆինանսավորվող, «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի ներկայացուցիչներին։     Տավուշը ծրագրի թիրախային մարզերից է։

  Ծրագրի նպատակն է արձագանքել էներգետիկ տեսանկյունից խոցելի, ցածր եկամուտ ունեցող, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների ձմռան ամիսներին տան ջեռուցման կարիքներին՝ խթանելով կոշտ կենսավառելիքով աշխատող էներգաարդյունավետ վառարանների օգտագործումը։

  Հանդիպման ընթացքում ներկայացվել են պլանավորված գործողությունների մանրամասները։ Այնուհետև քննարկվել են մարզում շահառու համայնքների ընտրությանը, մարզային կառույցների հետ համագործակցությանը և ծրագրի բարեհաջող իրականացմանն առնչվող հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:16:51