Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում-քննարկում՝ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում
20.02.2024
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմում կայացել է հանդիպում-քննարկում «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, մարզի խոշորացված համայնքների ղեկավարները, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատասխանատուներ։
Հանդիպումը բացել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն են ներկայացրել ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ծրագրի միջազգային ղեկավար Ռուսուդան Տուշուրին և ՄԱԶԾ պատասխանատուները։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը Հայաստանում ՄԱԶԾ-ն իրականացնում է՝ համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ։ Ծրագիրը ֆինանսավորում է Կլիմայի կանաչ հիմնադրամը /ԿԿՀ/:
Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման պահից մինչև նախագծերի մշակման ու շինարարության իրականացման փուլերը։
Ծրագրի առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը, այդ թվում՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները:
Հանդիպմանը ՄԱԶԾ-ի ներկայացուցիչները պատասխանել են նաև ներկաներին հետաքրքրող հարցերին։