Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են սպորտի մասսայականացման հետ կապված հարցեր
06.02.2024
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Իջևան և Դիլիջան համայնքների հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները, նշված համայնքների սպորտդպրոցների տնօրենները, համայնքապետարանների ներկայացուցիչներ։
Հանդիպումը բացեց մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Ողջույնի իր խոսքում մարզպետի տեղակալը կարևորեց ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումը դպրոցում և առողջ ապրելակերպի մասսայականացումը։
Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը ամփոփեց նախորդ տարում «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» միջոցառումների շրջանակում կատարած աշխատանքները և տեղեկատվություն ներկայացրեց 2024 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խորագրով մրցաշարերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես մի շարք կազմակերպչական, այնպես էլ դպրոցների մարզագույքի, ֆիզկուլտուրա առարկայի ավելի արդյունավետ դասավանդման հետ կապված մի շարք հարցեր։