Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը Տավուշ - Ռեգեն համագործակցության շրջանակներում հանդիպել է գերմանական փորձագիտական թիմի ներկայացուցիչների հետ

06.02.2024

ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը Տավուշ - Ռեգեն համագործակցության շրջանակներում հանդիպել է գերմանական փորձագիտական թիմի ներկայացուցիչների հետ, որոնց ուղեկցում էր համագործակցության համակարգող Անժելա Սաղաթելյանը:


Հանդիպմանը ներկա էին Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալության խորհրդի նախագահ Սոս Խաչիկյանը և Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ:


Հանդիպման նպատակն էր պլանավորել առաքելության գործընթացի մեկնարկը և փորձագետի հանձնառության հիմնական կետերի համատեղ սահմանումը:
Քննարկել են նաեւ միջազգային գործընկերության շրջանակներում մարզի և խոշորացված համայնքների զարգացման ծրագրերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց զբոսաշրջային ծրագրերին և դրանց շրջանակում միջազգային համագործակցությանը։

 

Հանդիպումը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության աջակցությամբ, որին մասնակցեցին ԵՄ ծրագրերի մշակման փորձագիտական խմբի ներկայացուցիչներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14