Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

28.01.2024

Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի քաջարի զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ։ Հունվարի 28-ը հայկական տոնացույցի ամենասիրված տոներից է։ 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը` այդպիսով ազդարարելով հայկական բանակի ստեղծման մասին:

Սիրելի հայրենակիցներ, բանակը մեր անկախ պետականության վերականգնման ամենամեծ ձեռքբերումներից է, մեր պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող կառույց։
Տոնական այս օրը խոնարհվում եմ մեր այն բոլոր ազատամարտիկների, զինվորների ու սպաների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։ Հավերժ փառք ու պատիվ նրանց հիշատակին։

Սիրելի հայրենակիցներ, բանակում ծառայող մեր զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ, իսկ նրանց ծնողներին ու հերոս զավակներ ծնած մայրերին՝ համբերություն ու լավատեսություն։

Մեկ անգամ ևս շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ։ Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14