Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել

20.01.2024

Այսօր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների եւ քաղաքացիների մասնակցությամբ։

Հանդիպման հիմնական նպատակը ՀՀ ներքին գործերի նախարարությունում միասնական ընդունելություն-մրցույթն էր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար։

Նախարար Վահե Ղազարյանը ողջունել է ներկաներին եւ ներկայացրել ոստիկանության կառուցվածքային բարեփոխումները, որի շրջանակում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝ 4 հենասյունային ուղղություններով, որոնք են քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան և համայնքային ոստիկանությունը։

Նախարարի տեղակալ Վարդան Վարդանյանը խոսել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության ընթացակարգի և սահմանված չափորոշիչների մասին։

Հանդիպումն ավարտվել է ներկաների հետ հարց ու պատասխանով։

Ընդունելության ընթացակարգի մանրամասները՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14