Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում-քննարկում է անցկացրել մարզի սպանդանոցների պատասխանատուների մասնակցությամբ

16.01.2024

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում-քննարկում է անցկացրել մարզի սպանդանոցների պատասխանատուների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, ՍԱՊԾ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբան Հունան Եգանյանը, մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտի պատասխանատուները։ 

  Հանդիպմանը քննարկվել են սպանդանոցների աշխատանքի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր։ Սպանդանոցների պատասխանատուները ներկայացրել են իրեենց խնդիրները։ Ուշադրությունը հրավիրվել է ֆերմեր-սպանդանոց փոխհարաբերությունների բարելավման ու ակտիվացման վրա։ Քննարկվել են նաև սպանդանոց բերված կենդանիներին ուղեկցող փաստաթղթերին առնչվող հարցեր։

 Առաջարկվել է առավել հետևողական լինել մարզում սպանդանոցային մորթի կազմակերպման հարցում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16