Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին

10.01.2024

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Գանձաքար, Դովեղ և Կիրանց բնակավայրեր, ծանոթացել «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրով իրականացվող դպրոցների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին:

Շինհրապարակներում մարզպետին ուղեկցել են Նոյեմբերյան համայնքի ղեկավարը և նշված բնակավայրերի վարչական ղեկավարները, դպրոցների տնօրենները, շինարարության պատասխանատուները և մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետները:

Տեղեկացնենք, որ Գանձաքարի 480 աշակերտաքանակով դպրոցի կառուցումը իրականացվում է ՀՀ Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից 1,8 մրդ ՀՀ դրամ արժողությամբ «Սեյսմիկ բարելավման ծրագիր» շրջանակում «Ասիական զարգացման բանկի» 82% և ՀՀ Կառավարության 18% ֆինանսավորմամբ:

Դովեղի 100 աշակերտաքանակով մոդուլային դպրոց կառուցումը իրականցվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից 782 մլն (առանց հենապատի արժեքի) ՀՀ դրամ արժողությամբ 100% ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Կիրանցի 100 աշակերտաքանակով մոդուլային դպրոցի կառուցումը իրականցվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից 680 մլն ՀՀ դրամ արժողությամբ 100% ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16