Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում մեկնարկել է 2024թ. ձմեռային առաջին զորակոչը

08.01.2024

Տավուշի մարզում մեկնարկել է 2024թ. ձմեռային առաջին զորակոչը. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները:

Այսօր՝ հունվարի 8-ին, Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների զինակոչիկներն Իջևանի տարածքային զինկոմիսարիատից մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Զորակոչիկներին ճանապարհել են Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ, զինակոչիկների ծնողները, հարազատներ, ընկերներ:

Մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը ողջունել է ներկաներին, զորակոչիկներին մաղթել է խաղաղ և անփորձանք ծառայություն:

Բարի ծառայություն ձեզ, տղե՜՜՜՜րք...... 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14