Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
03.01.2024
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը և մարզպետի օգնական Յուրա Բազինյանը։
Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին շնորհավորել է նոր աշխատանքային տարին սկսելու կապակցությամբ, մաղթել խաղաղ ու արդյունավետ աշխատանք։ Այնուհետև քննարկվել են 2022 և 2023 թվականներին իրականացված ու 2024 թվականի համար նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև համայնքների սեփական եկամուտների կատարողականների և սուբվենցիաների համաֆինանսավորման հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել նաև մյուս ոլորտներին առնչվող հարցերի։
Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են նոր հանձնարարականներ։ Հանձնարարվել է նաև ամենօրյա հետևողական աշխատանք տանել եղած խնդիրները լուծելու ուղղությամբ։