Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2023

Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Նոր տարին ամենասպասված ու ամենաընտանեկան տոնն է։ Մաղթում եմ, որ գալիք 2024 թվականը լինի խաղաղության, երջանկության ու բարեկեցության տարի և որ իրականանան նոր տարվա հետ կապված ձեր բոլոր ցանկություններն ու նվիրական երազանքները։ Իմ առանձնակի շնորհավորանքներն եմ հղում սահմանին կանգնած մեր զինծառայողներին, ովքեր գիշեր ու զօր հսկում են մեր երկրի անդորրը։

Սիրելի տավուշցիներ, ընդունված է, որ ամեն նոր տարվա նախաշեմին ի մի ենք բերում, ամփոփում անցնող տարում կատարած աշխատանքները, նախանշում գալիք տարվա ծրագրերն ու անելիքները: 2023 թվականին մի շարք զարգացման ծրագրեր են իրականացվել մարզում, որոնք վերաբերել են տարբեր ոլորտների։ Ծրագրերը եղել են ներդրումային ու սուբվենցիոն, պետական ու միջազգային, համայնքային, որոնք բոլորն ուղղորդված են եղել մարզի տնտեսության զարգացմանը, համայնքային ենթակառուցվածքների հիմնանորոգմանն ու կառուցմանը: Ծրագրերի մի մասը շարունակական է:
Ցավոք, անցնող տարում մենք նաև մեծ փորձություն անցանք։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվեցին մեր հայրենակիցները, բայց, ի պատիվ մեր կառավարության ու ժողովրդի, այսօր նրանք բոլորը տեղավորված են և ստանում են համապատասխան աջակցություն։

Այսօր բոլորիս սրտերն ու մտքերը նաև մեր զոհված զավակների ընտանիքների հետ են։ Թող համբերություն լինի նրանց, ու լույս իջնի բոլոր անմահացած հերոսների շիրիմներին։

Սիրելի հարենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, խաղաղություն, առողջություն, երջանկություն ու բարօրություն եմ մաղթում բոլորիս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16