Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանի կողմից մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

29.12.2023

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն տաեվերջյան խորհրդակցություն անցկացրեց մարզպետի աշխատակազմի հետ, աշխատակիցներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Այնուհետև մարզպետը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և պատշաճ կատարման, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար շնորհակալագրեր հանձնեց աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանին, քարտուղարի տեղակալ Ֆելիքս Ափինյանին, մարզպետի օգնական Յուրա Բազինյանին, աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանին և տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության ավագ մասնագետ Խանում Մարգարյանին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16