Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ հանդիպում

28.12.2023

Դեկտեմբերի 27-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ հանդիպում: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների, բուժհիմնարկների, կրթական և մշակութային հաստատությունների տնօրեններ:

Հանդիպման ընթացքում մարզպետ Հայկ Ղալումյանը եւ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հակիրճ ներկայացրել են 2023թ. մարզում իրականացված աշխատանքները՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության և սոցիալական պաշտպանության, քաղաքաշինության և ճանապարհաշինության, կրթության և մշակույթի ոլորտներում:

«Համոզված եմ, որ այս ձևաչափով հանդիպումը կարևոր է ներկաներիս համար, քանի որ Տավուշի զարգացմանն ուղղված աշխատանքներում յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենք և դրական արդյունքներ գրանցելու համար համագործակցել ենք»,-ելույթի իր խոսքում նշել է Հայկ Ղալումյանը:

Ամփոփելով 2023թ․ մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել մարզի համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների, բուժհիմնարկների, կրթական և մշակութային հաստատությունների մի շարք տնօրենների եւ ղեկավարների։

Հանդիպման վերջում Հայկ Ղալումյանը շնորհավորել է ներկաների գալիք Ամանորը և մաղթել է մեր երկրին խաղաղություն ու բարօրություն, բոլորի ընտանիքներին՝ երջանկություն։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16