Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դեբաթոն» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերից Իջեւան այցելացած երիտասարդները բանավիճել են երիտասարդությանը մտահոգող առաջնային, սուր և արդիական խնդիրների շուրջ։

19.12.2023

Այսօր Լոֆթ Իջեւանում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Դեբաթոն» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերից Իջեւան այցելացած երիտասարդները բանավիճել են երիտասարդությանը մտահոգող առաջնային, սուր և արդիական խնդիրների շուրջ։

Բանավեճին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն խորհրդի նախագահ Սոս Խաչիկյանը, այլ հյուրեր։

Ծրագրի նպատակն է ցույց տալ, որ անգամ եթե դուք համաձայն չեք ձեր ընդդիմախոսի հետ, միևնույն է հնարավոր է հիմնվել փաստարկների վրա և ունենալ կառուցողական քննարկումներ։

Բանավեճերի միջոցով երիտասարդները սովորում են համոզիչ փաստարկներ մշակել, հետազոտություններ իրականացնել և կիրառել ստացված տվյալները, արդյունավետ ներկայացնել և հասցնել իրենց տեսակետներն ու կառուցողաբար քննադատել հակառակորդներին:

«Դեբաթոն» ծրագիրը իրականացվում է Ժողովրդավարության աջակցության հիմնադրամի (NED) աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16