Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը:

19.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը: Աշխատաժողովին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները, դպրոցների ուսուցիչներ, այլ հյուրեր:

Աշխատաժողովի նպատակն է ՀՀ Տավուշի մարզի նախադպրոցական, միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական ներառական և հավասարապես որակյալ կրթության խթանման գործում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների լավագույն փորձի, ձեռքբերումների, մարտահրավերների և քաղած դասերի ներկայացումը։

«Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը կազմակերպվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ ՀՀ Տավուշի մարզում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27