Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից Ալլա Միրզոյանը և Արտյոմ Գալստյանը պարգևատրվեցին պատվոգրերով

18.12.2023

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից Լեհաստանում կայացած Ուժային եռամարտ (Powerlifting) մարզաձևում հաղթելու համար Ալլա Միրզոյանը և Արտյոմ Գալստյանը պարգևատրվեցին պատվոգրերով:

Ալլա Միրզոյանը նոյեմբերի 17-18-ը WPA վարկածով Եվրոպայի առաջնությունում Ուժային եռամարտ (Powerlifting) մարզաձևում ձգում վարժության կանանց մեծահասակների մինչև 75 կգ քաշային կարգում 157,5 կգ արդյունքով 1-ին տեղ և բացարձակ հաշվարկում 3-րդ տեղ զբաղեցնելու, ինչպես նաև նոյեմբերի 22-26-ը XPC վարկածով աշխարհի գավաթի առաջնությունում 155 կգ արդյունքով 1-ին տեղ և բացարձակ հաշվարկում 2-րդ տեղ զբաղեցնելու համար:

Արտյոմ Գալստյանը նոյեմբերի 17-18-ը WPA վարկածով Եվրոպայի առաջնությունում Ուժային եռամարտ (Powerlifting) մարզաձևում ձգում վարժության պատանիների մինչև 44 կգ քաշային կարգում 110 կգ արդյունքով 1-ին տեղ զբաղեցնելու, ինչպես նաև նոյեմբերի 22-26-ը XPC վարկածով աշխարհի գավաթի առաջնությունում 115 կգ արդյունքով 1-ին տեղ և բացարձակ հաշվարկում 2-րդ տեղ զբաղեցնելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27