Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը

08.12.2023

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Օրակարգի առաջին հարցով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը զեկուցեց 2022-2023 թվականներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի, 2024 թվականի հայտերի մասին։

Այնուհետև մարզի համայնքների 2023 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականների մասին խոսեցին համայնքների ղեկավարներն ու համայնքների ոլորտային պատասխանատուները, որց հետո ամփոփիչ զեկույցով հանդես եկավ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը։

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը ներկայացրեց ՀՀ Տավուշի մարզում գյուղատնտեսական աշխատանքների (բերքահավաք, աշնանացան) ընթացքը և մարզում առկա սպանդանոցների վիճակն ու աշխատանքային կարողությունները։

Անդրադարձ եղավ մի շարք այլ հարցերի, որից հետո մարզպետը տվեց մի շարք հանձնարարականեր ամանորյա տոներին ընդառաջ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14