Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ

05.12.2023

Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։

Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N 1 և N 2 տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետվություն 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի վերաբերյալ։

Այնուհետև քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման ներկայացված անձնական գործերը։ Նիստին անդրադարձ է եղել նաև այլ ընթացիկ հարցերի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14