Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ
02.12.2023
Հարգելի հայրենակիցներ, 1992 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր: 2006 թվականի դեկտեմբերին Հայաստանը միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: Իսկ ահա 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, որի գլխավոր նպատակը հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու նրանց համար մատչելի պայմանների ապահովումն է:
Հարգելի հայրենակիցներ, Հաշմանդամների միջազգային օրը ևս մի առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին։
Սահմանափակ կարողություններ ունեցող սիրելի հայրենակիցներ, Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ մաղթում եմ ձեզ ամուր կամք ու առողջություն, հավատ սեփական ուժերի հանդեպ, երջանկություն ու հաջողություններ կյանքում։ Թող որ ձեր յուրաքանչյուր օրն անցնի հետաքրքիր ու հագեցած և միշտ շրջապատված լինեք ձեզ համար սիրելի մարդկանցով։