Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

01.12.2023

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման արդյունքներին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կառավարության սուբվենցիոն ծրագրերը, մասնավորապես, 2024 թվականի ծրագրային հայտերի ներկայացման գործընթացի հետ կապված աշխատանքների ընթացքը: Քննարկվել են նաեւ կրթության և առողջապահության ոլորտների խնդիրներ, ընթացիկ այլ հարցեր:

Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են մարզում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14