Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ

10.11.2023

  Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, սիրով շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։

   1996 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը՝ կատարելով համայնքի կառավարման իր կարևոր գործառույթը։

   Անչափ կարևոր ու անգնահատելի է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը եւ դերակատարությունը պետականաշինության գործում։ Լինելով հասարակության հետ շփման անմիջական օղակ` տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակիցները իրենց վրա են կրում համայնքի բնականոն գործունեության ապահովման ամբողջ պատասխանատվությունը:

  Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, անձնական երջանկություն ու աշխատանքային հաջողություններ՝ հանուն ավելի ուժեղ համայնքի ու պետության։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10