Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրության կենտրոնի բացման արարողություն

08.11.2023

Նոյեմբերի 8-ին Գանձաքար բնակավայրում տեղի ունեցավ հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրության կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը և այլ պաշտոնատար անձինք։

Ինովացիոն և նորաստեղծ այս նախաձեռնությունը միանգամից մի քանի խնդիր է լուծում․ այն ապահովում է բարձրորակ անասնակեր տարվա բոլոր եղանակներին՝ միաժամանակ խնայելով ջրային ու հողային ռեսուրսները, բարձրացնում է կենդանիների կաթնատվությունն ու մսատվությունը, ինչպես նաև այս նախաձեռնության շնորհիվ բնակիչների համար ստեղծվում է նոր աշխատատեղերի հնարավորություն։

Կանաչ անասնակերը ձևավորվում է 7 օր շարունակ: Ձևավորվելուց հետո՝ 7-րդ օրը, խոտը դուրս է հանվում տարայից՝ սերմերի հատիկներով և դրանց արմատներով հանդերձ: Այս անասնակերի յուրաքանչյուր բաղադրիչ իրեն հատուկ սննդայնություն ունի: Դրանցից որևէ մեկի բացակայությունը տարատեսակ խնդիրների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:Այս անասնակերը իր բոլոր բաղադրիչներով ապահովում է բարձրորակ կաթնատվություն և միևնույն ժամանակ ավելացնում է կենդանու քաշաճը:

Հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերերի արտադրությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14