Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է 2024թ․ պետական բյուջեն

06.11.2023

Նոյեմբերի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ քննարկվել է 2024թ․ պետական բյուջեն։

Համատեղ նիստում քննարկվել է նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանության և տարբեր ծրագրերով մարզին հատկացվող գումարների չափերը։

Մասնավորապես`

  • ՀՀ 2024թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 567 մլն. 677 հազ. դրամ:
  • Մարզպետի աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրով 2024 թվականին նախատեսվում է հատկացնել 2.5 մլն դրամ:
  • Կրթական ծրագրերի գծով 2024թ. պետական բյուջեից Տավուշի մարզին նախատեսվում է հատկացնել 6մլրդ. 129 մլն. 364 հազ. դրամ, որից կրթության որակի ապահովման համար 209 մլն. դրամ:
  • 2024 թվականին ՀՀ Տավուշի մարզի համայնքներին ֆինանսական համահարթեցման նպատակով պլանավորվել է հատկացնել գումար, որը կկազմի 5 մլրդ. 267 մլն. 512 հազ. դրամ:
  • Մարզային նշանակության ճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների համար 2024 թվականին նախատեսվում է հատկացնել 147 մլն. 400 հազ. դրամ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14