Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

03.11.2023

  Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր։ Մասնագիտական տոնի առթիվ սիրով շնորհավորում եմ սոցիալական ոլորտի բոլոր աշխատակիցներին։

   Դժվարին ու շնորհակալ աշխատանք է իրականացնում սոցիալական աշխատողը՝ օգնելով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդուն, ընտանիքին։

 Սոցիալական աշխատողի գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանն ու դրանց լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը:

  Սոցիալական ոլորտի հարգելի աշխատողներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և մասնագիտական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ ձեր պատասխանատու ու շատ կարևոր աշխատանքում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10