Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
27.10.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի տեղակալների, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի, տեղակալի օգնականների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում առաջնահերթ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Տավուշի մարզում ապաստանած մեր հայրենակիցների խնդիրների արդյունավետ լուծմանն առնչվող հարցեր։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում ապաստանած ընտանիքներին օգնության տրամադրման, դրանց հասցեական կազմակերպման նպատակով տրվել են մարզպետի նոր հանձնարարականներ։
Խորհրդակցությանը քննարկվել են մի շարք այլ ընթացիկ հարցեր ևս։