Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է մարզի շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ

25.10.2023

  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է մարզում պետբյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ոլորտի պատասխանատուներ։

  Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ծագած խնդիրների ու դրանց լուծման հետ կապված հարցեր։

 Մարզպետը հորդորել է շինարարներին՝ հնարավորինս պահպանել պայմանագրերի ժամկետները, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել շինաշխատանքների որակը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10