Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

13.10.2023

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները եւ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Տավուշի մարզում կեցության պայմաններով ապահովելու և աջակցություն ցուցաբերելու հարցեր:

Մարզպետը հանձնարարել է գույքագրել մարզում ազատ բնակարաններն ու տները, որպեսզի քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվեն հիմնական բնակության վայրեր, գույքագրել մարզում թափուր աշխատատեղերը և ըստ մասնագիտության ու կարիքի` բռնի տեղահանվածներին տեղավորել աշխատանքի։

Մարզպետը հանձնարարել է նաեւ կազմակերպել մարզում տեղակայված Արցախից բռնի տեղահանվածների կարիքների բավարարումը, հետևել, որպեսզի երեխաները պարտադիր հաճախեն դպրոց։ Նշենք նաեւ, որ Տավուշի մարզում այս պահին տեղավորվել է 2967 քաղաքացի։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Մանրամասներ են ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքից:

Խորհրդակցության ավարտին մարզպետը նոր հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14