Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

06.10.2023

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Տավուշի մարզում կեցության պայմաններով ապահովելու և աջակցություն ցուցաբերելու հարցեր:

Մարզպետը հանձնարարել է նաև բնակիչների հետ հանդիպումների, շփումների ժամանակ պարբերաբար իրազեկել կառավարության աջակցության ծրագրերի մասին, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցները լինեն տեղեկացված և դուրս չմնան աջակցության ծրագրերից։

Խորհրդակցության ժամանակ տրվել են մի շարք այլ հանձնարարականներ։

Նշենք նաեւ, որ Տավուշի մարզում այս պահին տեղավորվել է 3189 քաղաքացի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08