Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2023

Սիրելի ուսուցիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Անգնահատելի է ուսուցչի դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանության գործում։ Եվ պատահական չէ, որ հայ ժողովուրդը միշտ էլ բարձր է գնահատել ուսուցչին ու խոնարհվել է նրա վաստակի առաջ:

Սիրելի ուսուցիչներ, դուք առանձնահատուկ տեղ եք գրավում յուրաքանչյուր երեխայի կյանքում և ամենօրյա ձեր ջանադիր աշխատանքով մեծ ազդեցություն եք ունենում պետության համար արժանի քաղաքացու, ժամանակակից կյանքում իր գիտելիքներով մրցունակ ու ամենատարբեր բնագավառներում պահանջարկ վայելող բարձրորակ մասնագետի ձևավորման գործում։

Հարգելիներս, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ, քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ ուսումնական գործընթացում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14