Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ Սեպտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, կայանալիք ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստի
19.09.2023
1․ 2022-2023 թվականներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի, 2024 թվականի նախնական հայտերի մասին։ Զեկուցող՝ Գ. Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ
2. Մարզի համայնքների 2023 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարման ընթացքը։
Զեկուցող՝ Ա. Բաբլումյան - ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ
3. ՀՀ Տավուշի մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը /բերքահավաք, ՀՀ կառավարության կողմից ոլորտում իրականացվող ծրագրերի իրազեկման աշխատանքներ/։ Զեկուցող` Վ․ Սուքոյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ
4․ ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուս․ տարվա մեկնարկի, կրթական գործընթացի կազմակերպման հիմնական խնդիրների մասին։
Զեկուցող` Մ․ Հարությունյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
5․ Այլ հարցեր