Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետպատվերի շրջանակներում իրականացվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ
19.09.2023
Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները վաքսիգրիպ-տետրա պատվաստանյութով։ Պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հաշվառման կազմակերպությունից և քաղաքացիությունից։
Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերում ընդգրկվածներին․
• 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ
• հղիներ
• մինչև 64 տարեկան քրոնիկ հիվանդներ
• 65 և բարձր տարիքի անձինք
• բուժաշխատողներ
• սոցիալական պաշտպանության հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ
• զորակոչիկներ
Պատվաստվելով՝ դուք պաշտպանում եք ձեզ և ձեր շրջապատը։