Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ծանոթացել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին

11.09.2023

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:

Մարզպետը այցելել եւ ծանոթացել է Մ4՝ Երևան-Սևան-Իջևան–Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Մայիսյան Կամուրջ-Կայանավան 4.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման, Մ4՝ 104 կմ հատվածում գտնվող Թեղուտի մեծ կամրջի վերանորոգման, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրով իրականացվող 2360 գծմ երկարությամբ Դիլիջանի քաղաքի Մյասնիկյան-Գայի փողոցների հիմնանորոգման աշխատանքներին և կատարման ընթացքին:

Նշված աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման և առկա խնդիրների կարգավորման համար լրացուցիչ աշխատանքների ներառման նպատակով մարզպետի հանձնարարությամբ իրականացվել են համապատասխան միջոցառումներ։

Ծրագրերի արժեքները համապատասխանաբար կազմում են 312 մլն դրամ, 254.3 մլն դրամ և 725.5 մլն դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18